Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեպ Բլատերը չի պատրաստվում հրաժարական տալ

Սպորտ
sport-blater

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ այդ պաշտոնից: Այդ մասին նա այսօր ասել է ՖԻՖԱ-ի թանգարանի բացման արարողության ժամանակ: «Ես հրաժարական չեմ տվել, այլ պարզապես իմ ապագան վստահել եմ կազմակերպության համաժողովին: Ես դեռեւս թանգարանային նմուշ չեմ մոմե տիկնիկների թանգարանի համար»,- նշել է 79-ամյա Բլատերը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՖԻՖԱ-ի ղեկավարները հայտնվել են կոռուպցիոն մեծ սկանդալում եւ նրանցից մի քանիսը ձերբակալվել են: Չնայած այդ հանգամանքին, մայիսի 29-ին Զեպ Բլատերը 5-րդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում: Սակայն չորս օր անց նա հայտարարել էր, որ պատրաստվում է լքել իր աթոռը, ուստի հարկավոր է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններ: Զեպ Բլատերի խորհրդատու Կլաուս Շտելկերը վերջերս հայտարարել է, որ նա չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ չի տեսնում իրեն արժանի հետնորդի: ՖԻՖԱ-ի առաջիկա գործկոմի նիստը տեղի է ունենալու հուլիսի 20-ին Ցյուրիխում, որի ժամանակ պարզ կդառնա, թե ինչ է ցանկանում ֆուտբոլի գլխավոր ղեկավարը: