A
A
Հայկական թիմերի խաղերի մրցավարները հայտնի են
Չեմպիոնների լիգայի 2015-16 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումը կսպասարկի Կիպրոսի մրցավարական խումբը` Դիմիտրիոս Մասիասի գլխավորությամբ: Նա առաջին անգամ է վարելու եվրոգավաթային հանդիպում: Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Շիրակ» - «Զրինսկի» հանդիպումը վստահվել է հույն մրցավար Խարալամբոս Կալոգերոպուլոսը: Նույն փուլի «Ալաշկերտ» - «Սեն Ջոնսոն» խաղը կվարի դանիացի Յակոբ Կելետը, իսկ «Բիրկիրկարա» - «Ուլիսի» մրցախաղի գլխավոր է մրցավար է նշանակվել իսրայելցի Էրեզ Պապիրը: Նրանցից առավել փորձառուն դանիացի կելետն է, որն արդեն մի քանի խաղ է սպասարկել եվրոգավաթներում: Մյուս երկուսը նույնպես նորեկներ են: