A
A
Աղջիկներին պաղպաղակ, տղաներին՝ սուրճ. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
Քաղաքացիները դեռ հավաքված են գլխավոր դատախազության շենքի առջեւ եւ մտադիր չեն այնտեղից գնալ: Նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով իր աշխատավարձի հաշվին բոլորին հրավիրեց գլխավոր դատախազության շենքին հարակից սրճարան՝ հյուրասիրելու սուրճ. «Բոլորիդ հրավիրում եմ սրճարան: Աղջիկներին՝ պաղպաղակ, տղաներին էլ սուրճ»,-ասաց Վալերի Օսիպյանը: Ակտիվիստները սա համարեցին Վալերի Օսիպյանի կողմից խորամանկ քայլ.«Ուզում են ճանապարհը բացեն, բայց չգիտեն՝ ոնց»: