Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Վայսը զգուշանում է «Ալաշկերտից»

Սպորտ
sport-kajrat-alashkert

Ֆուտբոլի Եւրոպայի լիգայում Երեւանի «Ալաշկերտի» առաջիկա մրցակից Ալմաթիի «Կայրաթի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը տխուր հիշողություններ ունի կապված Հայաստանի հետ: Այսօր կայանալիք «Կայրաթ» - «Ալաշկերտ» խաղից առաջ նա հայտարարել է, որ շատ լրջորեն են պատրաստվում առաջիկա հանդիպմանը: «Մեկ անգամ ես արդեն անհաջողության մատնվել եմ հայերի հետ խաղում, երբ մարզում էի Սլովակիայի հավաքականը: Այնպես որ, մրցակցի թերագնահատման մասին խոսք անքամ չի կարող լինել: Սա Ղազախստանի առաջնություն չէ, այլ` Եվրոպայի լիգա: Այստեղ հարկավոր է մշտապես լինել ուշադիր եւ 100 տոկոսանոց նվիրվածություն ցույց տալ» - ասել է սլովակցի մասնագետը: Վլադիմիր Վայսը նշել է, որ իրենք առաջին խաղում կձգտեն հասնել այնպիսի արդյունքի, որը ձեռք կտա բոլորին` թիմին, ֆուտբոլասերներին, ակումբի ղեկավարությանը: «Մեզ այնպիսի մրցակից է բաժին հասել, որը վաղը պայքարելու է յուրաքանչյուր մետրի համար: Այս պարագայում անգամ 1:0 հաշիվը լավ արդյունք է» - եզրակացրել է Վլադիմիր Վայսը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Կայրաթ» - «Ալաշկերտ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով 18:45-ին: Բուքմեյքերներն այս զույգի ընդգծված ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատել են 1,26 գործակից, հյուրերի 12,50-ի դիմաց: