A
A
«Ալաշկերտը» ձախողեց եվրասիական քննությունը
Երեւանի «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտություն կրեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում: Մեր թիմը Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում մրցեց տեղի «Կայրաթի» հետ: Ավաղ, «Ալաշկերտը» շատ անվստահ սկսեց խաղը եւ արդեն 14-րդ րոպեին դաշտի տերերը 11մ հարվածով բացեցին հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Կայրաթը» իրար հետեւից երկու գոլ խփեց եւ հաշիվը դարձրեց 3:0: Հենց այս արդյունքն էլ պահպանվեց մինչեւ վերջին պահը: Այդպիսով, «Ալաշկետը» առաջին խոշոր պարտությունը կրեց եվրոպական մրցասպարեզում, ընդ որում հանդես գալով Ասիա աշխարհամասում: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց, հունիսի 23-ին, Երեւանում: