Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Շտիգլիցին

Սպորտ
բոքս

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Անցած գիշեր Հալեյում կայացած մրցամարտում մեր հայրենակիցը 4-րդ անգամ հանդիպեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այս անգամ Արթուր Աբրահամը բացահայտ առավելության հասավ եւ 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց իրենց ծանոթ մրցակցին: Այդպիսով, նա 4-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին: Մրցամարտից հետո Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Շտիգլցի հետ նոր հանդիպում այլեւս չի լինի, քանի որ մտադիր է պայքարել նաեւ այլ գոտիների համար: Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անմիջականորեն աջակցել է իր հայրենակցին եւ առաջինն է շնորհավորել հաղթանակից հետո: