Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը գոհ է Բ խմբի 12-րդ տեղից

Սպորտ
sport-basketbol1

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփելով Հունգարիայում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը՝ նշել է, որ միայն դրականը կարելի է ասել գրանցված արդյունքների համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որից հաղթել է երեքում, իսկ չորսում պարտություն է կրել: Մեր թիմը, որը համալրված է եղել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներով, B դիվիզիոնի մրցաշարում գրավել է 12-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ վերջին, վճռորոշ խաղում, Հայաստանի ընտրանին 78:88 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն, որն առաջին փուլում 4 անընդմեջ պարտություն էր կրել եւ իր խմբում զբաղեցրել վերջին, 5-րդ տեղը: Հրաչյա Ռոստոմյանը նաեւ նշել է, որ «դեռ պետք է վերլուծեն գրանցված արդյունքները եւ հասկանան, թե ինչ բացթողումներ են եղել եւ ինչ է հարկավոր հետագայում ավելի լավ հանդես գալու համար»: