Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յան Քրիշտոֆ Դուդան` «Սեւանա լիճ-2015»-ի հաղթող

Սպորտ
sport-chess-sevan

Մարտունիում ավարտվեց «Սեւանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 10 գրոսմայստեր: Առաջին տեղը զբաղեցրեց լեհ շախմատիստ Յան Քրիշտոֆ Դուդան, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր ետ մնաց իսպանացի Անտոն Գուխարո Դավիդը: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը հնդիկ Վիդիտ Գուրյաթիի հետ հավասար վաստակեց 5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 4-րդ տեղը: Նշենք, որ մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը, 15-ամյա ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում, 3 միավորով մրցաշարն ավարտեց նախավերջին` 9-րդ հորիզոնականում: