Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 միլիոն դոլար՝«Զվարթնոց»–ի վերանորոգման համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHMS00838-copy

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրը վթարային վիճակում է, պետք է պարզապես շենքը հարմարեցնել այսօրվա պայմաններին եւ, որ ներդրողները անփութություն են անում.«Վերանորոգման, ամրացման խնդիր կա։ Չպետք է անտեսել «Զվարթնոց»–ի հին մասնաշենքը»։ Մկրտիչ Մինասյան ասաց, որ «Զվարթնոց»–ի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 10 միլիոն դոլար։ Հանրային խորհուրդը առաջարկում է, որ բավարար չէ միայն միջուկը պահելը, այլ պետք է ճարտարապետների հետ համագործակցել եւ ամբողջ շենքը պահպանելու ուղիներ գտնել.« Տարօրինակ է, որ շենքի մի մասը քանդվում է, մյուս մասը փոխում են։ Իշխանությանը, եթե չի հետաքրքրում այս խնդիրը, ներդրողներին ընդհանրապես չի հետաքրքրի կառույցը պահպանել։ Մեր պետության համար կարծես թե դժվար է պահպանել, բայց հեշտ է քանդել ու նորը կառուցել»,–ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։