Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Դանիա հանդիպման տոմսերը վաճառքում են

Սպորտ
ֆ

Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպման տոմսերը վաճառվելու են օգոստոսի 6-ից: Տոմսերը կարող եք ձեռք բերել մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարեւանությամբ) գտնվող «Հյումել» խանութից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, Արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000-ական դրամ: Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաեւ նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը: Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից եւ կուտակումներից խուսափելու համար: ՀՖՖ մամուլի ծառայություն