Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ կանցկացվի վազքի Երևանի միջազգային կիսամարաթոնը

Սպորտ
ranarm1

Առաջին անգամ այս տարվա հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը: Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում է պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Սպորտային ձեռնարկը կկրի ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը: Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. • Կիսամարաթոն (21,097 կմ), • Փոխանցումավազք (2 x 10,550 կմ), • 5 կմ վազք, • 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար: «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Ռոբերտ Էմմիյանը հաստատում է, որ մրցարշավը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է: «ՌԱՆԱՐՄ»-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին: ranarm2