Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ջախջախեց «Վոլֆսբերգին»

Սպորտ
el-borussia-wolfsberg

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Բորուսիա» - «Վոլֆսբերգ» հանդիպման ժամանակ:   Մեր ֆուտբոլիստը նախ գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերոջը եւ օգնեց բացել հաշիվը: Իսկ 2:0 հաշվից հետո Հենրիխ Մխիթարյանը իսկական մենահամերգ տվեց Դորտմունդի «Իդունա Պարկ» մարզադաշտում: Նա մեկը մյուսի ետեւից երեք գոլ խփեց եւ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Բորուսիան» նրա անմիջական մասնակցությամբ 5:0 հաշվով ջախջախեց ավստրիական թիմին եւ մտավ փլեյ-օֆֆ, որտեղ մրցակիցը հայտնի կդառնա այսօր Նյոնում կայանալիք վիճակահանության ժամանակ: