Մանկատներում ապրող 19 երեխաներ ներկա կլինեն «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում oգոստոսի 9-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան եւ Գավառի մանկատների 19 երեխաներ մեկնեցին Թբիլիսի, ներկա գտնվելու օգոստոսի 11-ին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը: ՀՖՖ տեխնիկական կենտրոնից՝ ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ և նախապես ժամանել էին երեխաները, նրանք Թբիլիսի ուղևորվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ուղեկցող ներկայացուցիչների հետ, հատուկ այդ նպատակով հատկացված ավտոբուսով, միմյանց և ուղեկիցների հետ լուսանկարվելուց և ծանոթանալուց հետո: Հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են հրավիրվել նաև անապահով ընտանիքներից եւ մանկատներից 9-ից 12 տարեկան երեխաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից եւ Մոլդովայից: Երեխաները կտեղակայվեն տեղացի երեխաների հետ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի սեկտորներից մեկում: Երեխաներին կտրամադրվեն նաև շապիկներ «Ֆուտբոլ քաղականությունից դուրս» մակագրությամբ: Ծրագրվում է նաեւ, որ երեխաները կմասնակցեն փոքր մրցաշարի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա