Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը աուդիտի համար մրցույթ է հայտարարել

Տնտեսություն
hec1

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ  աուդիտորական ծառայությունների մատուցման համար: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում: ՀԷՑ- ը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի 10:00: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի  սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին: