Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը». բողոքի ակցիա դատարանի մոտ

Տնտեսություն
nairit-3

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  քիչ անց տեղի կունենա ՀԷՑ-ի ներկայացրած հայցի երկրորդ դատական նիստը։ Հայցով ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարանը։ Մինչ դատական նսիտի սկսվելը, դատարանի շենքի մոտ հավաքվել են գործարանի նախկին աշխատակիցները. պահանջը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի «Նաիրիտը» սնանկանա, եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այն վերագործարկվի։ Ինպես նախկին աշխատակիցներից մեկը՝ Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, գործարանը վերագորարկելու հնարավորությունները շատ են, իրենք չեն հավատում պետական այրերի հիմնավորումներին, որ գործարանն այլեւս հնարավոր չէ աշխատեցնել։ Տիկին Շահվերդյանի խոսքով՝ բողոքի նմանատիպ ակցիաներով՝ իրենք կկարողանան ճնշում գործադրել եւ թույլ չտալ սնանկացման գործընթաց։