Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը նիստ է գումարել

Քաղաքականություն
oek-party-logo2

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստին մասնակցել են ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամները և հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առկա բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Եվս մեկ անգամ վերահաստատվել են «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները, որոնք առաջարկությունների տեսքով հրապարկվել են: Քննարվել են նաև կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: ՕԵԿ մամուլի ծառայություն