Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունը դարձյալ ապավինում է Աստծուն

Տնտեսություն
unnamed33

Արդյո՞ք գյուղատնտեսական նախարարությունը, և անձամբ նախարարը կրկին ապավինում են Աստծուն և դիմում քահանաների օգնությանը՝ հաջող բերք ունենալու նպատակով, ինչպես մի առիթով նշել էին. «Երբ մարդ կարևոր գործ է ձեռնարկում, միշտ Աստծուն է դիմում։ Ես հավատացյալ մարդ եմ, և հավատացած եմ, որ դուք բոլորդ էլ հայ քրիստոնյաներ եք, և իրոնիայով խոսել կրոնի մասին, լուրջ չեմ համարում»,-այսօր նախարարությունում հրավիրված ասուլիսին ասաց նախարար Սերգո Կարապետյանը։ Նա վստահեցրեց, որ գյուղատնտեսական տարին հաջող է։ «Բերքատվության քանակն ավելացել է։ Եթե 2010 թվականին հացահատիկի բերքատվությունը միջինում կազմում էր 22,4 ցենտներ, այս տարի, թեև բերքահավաքը դեռ չի ավարտվել, բայց այն արդեն կազմում է 33 ցենտներ։ Մթերվել է 23.000 տոննա բանջարեղեն, 11.800 տոննա պտուղ, և այս ցուցանիշներն ավելացել են՝ ի համեմատ 2014-ի։ Մշակվող վարելահողերի ծավալն ավելացել է»։ Օգոստոսյան բարձր ջերմաստիճանը, սակայն, իր հետքն է թողել։ «Շոգը բացասական ազդեցություն ունեցավ բանջարանոցային մշակաբույսերի, հատկապես՝ լոլիկի համար։ Բայց քանի որ բերքի քանակը մեծ էր, խնդիր չեղավ»։ Ինչպես հայտնի է՝ արդեն սկսվել է խաղողի մթերումը։ Պարոն Կարապետյանը վստահեցրեց, որ ամբողջ բերքը կմթերվի. «Պարզապես վճարումը մի փոքր կուշանա՝ մինչև մարտ, ապրիլ ամիս։ Գյուղացիները տեղյակ են այդ մասին»։ Արտահանման մասին մանրամասն՝ այստեղ