Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալյանս»-ը վերջապես գրանցվեց

Քաղաքականություն
alyans

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը  կրկնակի  հիմնադիր համագումարից հետո վերջապես գրանցեց  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Հիշեցնենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը կայացել էր այս տարվա մայիսի 16-ին, որից հետո անէական հիմնավորումներով  մերժվել  էր  կուսակցության գրանցումը: Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ  կրկնակի  հիմնադիր համագումարը, և պետական  ռեգիստրը  ստիպված  գրանցեց  «Ալյանսը» : Վստահ  ենք, որ  այսուհետ  ևս  միասնականությունն  ու  անշեղուն և  համառ, բայց  քաղաքակիրթ  և  օրինական  պայքարը  հաղթանակներ  են  ապահովելու  մեր  երկրում  քաղաքական  սերնդափոխության  գործում: Անփոփոխ  քաղաքական  կուրսով, պահանջատիրությամբ  ու  ազնիվ  պայքարով  մենք  գնում  ենք  դեպի  խորհրդարանական  ընտրություններ` բավարարելու  հասարակության  լայն  շերտերի քաղաքական  պահանջներն  ու պաշտպանելու ժողովրդի  շահը: «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն