Ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց մուծելիք գումարը՝ նոր անդորրագրերով
Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալ իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց մուծելիք գումարը։ ՀԷՑ-ից հայտնում են, որ ներդրվել է ծրագրային այն փաթեթը, որի միջոցով հաշվարկվել են բաժանորդների ծախսերը/վճարումները ս.թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա: Բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը: ՓՄՁ-ների մասով Ընկերությունը հաշիվներ դուրս կգրի նույն սկզբունքով: Հասկանալով, որ հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմը կարող է տարընթերցումների առիթ հանդիսանալ, ՀԷՑ-ը պատրաստ է յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել ծախսերի/վճարումների հետ կապված իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: