Լեւոն Արոնյանը պարտվեց թայ-բրեյքի առաջին պարտիայում
Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի թայ-բրեյքում: Ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ առաջին պարտիայի սկզբում սպիտակներով հանդես եկող մեր ուժեղագույն շախմատիստը դիրքային առավելություն ստացավ, սակայն միջնախաղում մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց եւ հայտնվեց ծանր վիճակում: Լեւոն Արոնյանը փորձեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն մրցակիցը կարողացավ պահպանել զինվորի առավելությունը եւ 101-րդ քայլին սպիտակներին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, ուկրաինացի շախմատիստն առաջ անցավ հաշվի մեջ եւ լավ հնարավորություն ստացավ հաջորդ փուլ մտնելու համար: Դրա համար նրան հարկավոր է ընդամենը ոչ-ոքի ավարտել այս փուլի երկրորդ պարտիան: Լեւոն Արոնյանին անպայման հարկավոր է հաղթել, որպեսզի շարունակի պայքարը 1/16 եզրափակիչ ուղեգրի համար: