Արամ Ֆունդուկյանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կոմերցիոն տնօրեն Արամ Ֆունդուկյանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին ընդունած ծրագիրը` կապված փախստականների հետ: Ռուսական ակումբն այսօր մեկնարկելու է Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Ըստ ՈՒԵՖԱ-ի ընդունած նոր օրենքի, բոլոր ակումբները տնային առաջին խաղում վաճառված յուրաքանչյուր տոմսից մեկական եվրո պետք է փոխանցեն փախստականների օգնության հիմնադրամին: «Հարգելի ՈՒԵՖԱ, դուք ամեն տոմսից 1 եվրո եք պահանջում փախստականների համար, իսկ ովքեր չվճարեն, ուրեմն` աղքատ են: Մեր խաղերի տոմսերի գների պարագայում մենք ստիպված ենք վերավճարել: Մեզ ֆինանսական արդար խաղի համար պատժել են եւ ասել, որ պետք է ավելացնենք շահույթը, որի մի մասը ստացվում է հենց տոմսերի վաճառքից» - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Ֆունդուկյանը: Նշենք, որ «Կրասնոդարը» Եվրոպայի լիգայի առաջին խաղում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում ներկայումս մեծ հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը անցկացրած 9 խաղում խփել է նույնքան գոլ եւ կատարել է 7 գոլային փոխանցում: