A
A
Մարիա Շարապովան ֆուտբոլ է խաղացել բրազիլացի ֆուտբոլիստների հետ
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան, պարզվում է, մարզումների ժամանակ հաճախակի օգտվում է ֆուտբոլի գնդակից: Նա չի հրաժարվում նաեւ ֆուտբոլ խաղալուց: Անվանի թենիսիստուհու այդ գաղտնիքը բացահայտել է Ռուսաստանի թենիսի հավաքականի ֆիզիոթերապեւտ Անատոլի Գլեբովը: «Շարապովայի ոտքերն այնքան էլ ուժեղ չեն: Կրոս վազելիս նա 15 րոպե անց հրաժարվում էր շարունակել: Որոշեցինք ֆուտբոլ խաղալու միջոցով լուծել այդ խնդիրը: Մենք մեկնեցինք Իսպանիա, Կառլոս ֆերեյրոյի ակադեմիա: Այնտեղ երկու բրազիլացիներ կային, որոնց առաջարկեցինք ֆուտբոլ խաղալ Մարիայի հետ, սակայն առանց պայքարի: Բրազիլացիներն անընդհատ գեղեցիկ հնարքներ էին ցույց տալիս: Շարապովան հիացած էր նրանց խաղով: Դրանից հետո նա հաճախ է ֆուտբոլ խաղում» - պարզաբանել է փորձառու թերապեւտը: