Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտ-2» թիմի ֆուտբոլիստը հարվածելու ու հայհոյելու համար որակազրկվել է

Սպորտ
sport-vorakazrkum

Երեւանի «Ալաշկերտի» եւ «Միկայի» գլխավոր մարզիչները` համապատասխանաբար Աբրահամ Խաշմանյանը եւ Արմեն Ադամյանը, բաց կթողնեն իրենց թիմի առաջիկա հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն նրանց որակազրկել է մեկական խաղով` բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Ալաշկերտ» - «Միկա» (2:0) հանդիպման ժամանակ տեխնիկական գոտուց դուրս գալու համար: Ակումբները տուգանվել են 50 հազարական դրամով: Իսկ ահա «Ալաշկերտ-2» թիմի ֆուտբոլիստ Ցոլակ Բեգլարյանը ստիպված կլինի բաց թողնել 9 հանդիպում: Նա պատժվել է «Միկա-2»-ի հետ խաղում հեռացվելու, ինչպես նաեւ խաղի մրցավարին գնդակով հարվածելու ու հայհոյելու համար: