Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը ոսկե մեդալ է շնորհել Հայկ Դեմոյանին

Սպորտ
sport-naxarar

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ անկախության 24-ամյակի կապակցությամբ այսօր նախարարության դահլիճում կոչումներ եւ պարգեւներ է հանձնել հայկական սպորտում ներդրումներ ունեցած եւ ձեռքբերումներ գրանցած մի շարք անձանց: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարի հրամանով ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալի է արժանացել Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Շնորհակալություն հայտնելով Հ.Դեմոյանին «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության համար, Գ.Ղազարյանը կարեւորել է գրքում զետեղված և հայկական սպորտի պատմությանը վերաբերվող բացառիկ տեղեկատվությունը եւ հեղինակի կատարած մեծածավալ աշխատանքը: sport naxarar 2 Նախարարի հրամանով «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն են արժանացել եւ համանուն կրծքանշանով պարգեւատրվել ՀՀ վաստակավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, ակրոբատիկայի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Ալագյոզյանը, սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Ղարիբյանը եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Ռուբիկ Մովսեսյանը: Այնուհետեւ նախարարը «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել հետեւյալ մարզիկ-մարզուհիներին. 1. Համլետ Մնացականյան (ծանրամարտ) 2. Լեւոն Մանուկյան (ծանրամարտ) 3. Վոլոդյա Սարգսյան (սամբո) 4. Արթուր Բաղդասարյան (ազատ ոճի ըմբշամարտ) 5. Արման Դարչինյան (բռնցքամարտ) 6. Արամ Ջուլֆալակյան (հունա-հռոմեական ըմբշամարտ) 7. Արշակ Գասպարյան (հունա-հռոմեական ըմբշամարտ) 8. Գայանե Չիլոյան (աթլետիկա) 9. Տիգրան Մկրտչյան (աթլետիկա) 10. Արտաշես Երանոսյան (ակրոբատիկ մարմնամարզություն) 11. Դավիթ Կրատյան (սպորտային պարեր) 12. Կարեն Գեւորգյան (սպորտային պարեր) 13. Թագուհի Մարկոսյան (սպորտային պարեր) 14. Արեւհատ Բաղդասարյան (վոլեյբոլ)