Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրն իր ձեռքերով դստեր համար համերգասրահ է կառուցել (տեսանյութ)

Մշակույթ
ham

Առաջին համերգը՝ նորաբաց երաժշտական մանրանկարների թատրոն-ստուդիայում։ Ձայնային յուրահատուկ տվյալներով օժտված երգչուհի Գոհար Ներսիսյանն իր արվեստն է ներկայացնում ընկերներին ու բարեկամներին։ Գոհարի հայրը՝ Ներսես Ներսիսյանն է դստեր համար սեփական ստուդիա կառուցել։ Ստուդիան ամբողջությամբ Գոհարի հոր ձեռքի աշխատանքն է։ Անգամ ռոյալն է ինքնուրույն վերականգնել։ Գոհարը երկար տարիներ տեսողական խնդիրներ է ունեցել։ Միայն վերջերս, բազմաթիվ վիրահատություններից հետո է սկսել տեսնել։ Սակայն կյանքի ոչ մի դժվարություն չի խանգարել նրան նվիրվել մշակույթին։ Դպրոցական տարիքում Գոհարը միայն դաշնամուր է նվագել, իսկ 16 տարեկանում արդեն դրսեւորվել են նրա վոկալային ունակությունները։ Ավելին՝ տեսանյութով