Աշխարհի առաջին տուրիստը այցելել է Հայաստան
«Մենք ամեն ինչ ունենք, մեր երկիրը, ասես, Աստված ստեղծել է տուրիստների այցելելու համար»,- վստահ է Հայկական տուրիզմի պետական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։ Նա սակայն ցավով է հավելում է` Հայաստանի տուրիստական պոտենցիալի մոտ 30% է օգտագործվում: Փորձագետը համոզված է. տուրիզմը՝ դա բիզնես է, իսկ ցանկացած բիզնեսի համար մեծ գումարներ են պետք. «Տուրիզմը դա ոսկե անձրեւ է, այն պետք հավաքել ձեռքերի մեջ, բայց մեր երկրում դա չի լինի, քանի որ մենք, նախ եւ առաջ, չունենք այդքան կադրային պաշար»: Պարոն Մինասյանը շեշտում է. տուրիզմը դա զբոսաշրջություն չէ, դա արդյունաբերություն է: Աշխարհում տուրիզմը համարվում է լոկոմոտիվ.« Դրա զարգացումը երկրում բերում է խաղաղության, ճանապարհաշինարարության ու մի շարք այլ ոլորտների զարգացման»: Ըստ նրա՝ պետք է զարգացնել պարտադիր պլանային տուրիզմը, որպեսզի այդ գումարները գնան բյուջե: Ռոբերտ Մինասյանը, օրինակ է բերում հարեւան Վրաստանին: Այդ երկիր այցելում են հազարավոր հայեր, իսկ Հայաստանում ակտիվ գովազդում են Վրաստանը. «Իրենք անում են Վրաստանի համար, բայց նման աշխատանք չեն անում այլ երկրների հետ` Հայաստանի համար, չկա մի երկիր, որտեղ գովազդեն Հայաստանը, ասեն գնացեք»: Ի դեպ, պարոն Մինասյանը ցանկանում է հետևյանը՝ ավելի շատ խոսվի այն մասին, որ աշխարհի առաջին տուրիստը եկել է Հայաստան. «Առաջին տուրիստը այցելել է Հայաստան։ Դա եղել է Նոյը: Ես միշտ կատակով ասում եմ. ուրեմն առաջին տուրօպերատորն էլ Աստվածն է եղել, որ էքստրեմալ տուրիզմով՝ Նոյին ուղարկել է Արարատ»: