A
A
Մենք պետք է տարբեր ճակատներում կարողանանք կռիվ տալ. Կ. Նահապետյանը՝ փակ նիստից հետո
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քիչ առաջ ավարտվել է փակ քննարկումը սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում նշել էլ է, որ հայկական կողմն իրավիճակի սրման հետ պետք է երբեմն կանխարգելիչ գործառույթ իրականացնի, իսկ երբեմն էլ՝ նախահարձակ լինի. «Մենք պետք է տարբեր ճակատներում կարողանանք կռիվ տալ՝ թե դիվանագիտական, թե քաղաքական»։ Մանրամասներ՝ քիչ անց