Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս Liormand Holdings Limited-ը դարձավ «Տաշիր գրուպ»

Տնտեսություն
afb6897fa596dcb2f37f099250fab1da

«Տաշիր գրուպը» ու «ԻՆտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Ըստ «ԻՆտեր ՌԱՕ» ընկերության սեպտեմբերի 30-ի հաղորդագրության՝ գործարքն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Հետաքրքիր է, որ կառավարությունը հավանության էր տվել օֆշորային գոտում գրանցված «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը ՀԷՑ-ը վաճառելու գործարքը։ Սա չի նշանակում, որ  «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» օֆշորային ընկերությունը «Տաշիր» խմբի մի մասն է ՝ «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը «Ա1+»-ին հայտնեց. «Ես չեմ կարող մեկնաբանել այդ փաստով, այդ հարցը մեզ ուղղված չէ, ես միայն կարող եմ ասել, որ ՀԷՑ-ը գնել է Սամվել  Կարապետյանի գլխավորած «Տաշիր գրուպը»։ Ըստ «Հետք»-ի հետաքննության՝ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ի հետեւում կանգնած է հենց ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը: