Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Թորոսյանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք չունի

Սպորտ
sport-boks

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջիկա առաջնությանը կմասնակցի առանց գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե որն է պատճառը, որ մեր թիմը մրցավայր է մեկնում առանց իր գլխավորի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից պատասխանեցին, որ նա մարզչական մեկ աստղ ունի, իսկ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մասնագետը նվազագույնը պետք է 3 աստղ ունենա: Դավիթ Թորոսյանին աշխարհի առաջնությունում կփոխարինեն նրա օգնականները` Կարեն Աղամալյանը եւ Մեխակ Ղազարյանը, որոնք մարզչական աստղերի հետ կապված խնդիրներ չունեն: Նրանք թիմ են հրավիրել ընդամենը երեք բռնցքամարտիկի` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանին, 56 կգ քաշային Արամ Ավագյանին եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովին: Հավելենք, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հոկտեմբերի 5-15-ը: Այն նաեւ վարկանիշային է եւ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի հավաքականը Դոհա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 2-ին: