Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆուտբոլի հերթական ձախողումը՝ Եվրոպայում

Սպորտ
sport-hajkakan-futbol

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը լիովին ձախողվեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում: Պորտուգալիայի եւ Անգլիայի այդ տարիքային հավաքականներից կրած խոշոր պարտություններին (համապատասխանաբար 0:7 եւ 0:5 հաշվով) ինչ-որ տեղ կարելի բացատրել, քանի որ այդ երկրների ֆուտբոլն իր մակարդակով անհամեմատ բարձր է մերից: Բայց ահա բոլոր առումներով գաճաճ Սան Մարինոյի ընտրանու հետ խաղում արձանագրված ոչ-ոքի արդյունքը (1:1) չի դիմանում ոչ մի քննադատության: Մենք ժամանակին նշել էինք, որ մեր պատանեկան եւ երիտասարդական հավաքականներն անփորձ մասնագետներին վստահելը, բնականաբար, արդյունք չեն տա: Ինչեւէ, կայացած որակավորման մրցաշարում մեր ընտրանին երեք խաղում վաստակեց 1 միավոր եւ միայն գնդակների տարբերությամբ առաջ անցավ Սան Մարինոյից եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: