A
A
Մեր շախմատիստները հաջող են մեկնարկել Մ. Չիգորինի հուշամրցաշարում
Հայաստանի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը եւ Վահե Բաղդասարյանը հաջող են հանդես գալիս Սանկտ Պետերբուրգում անցկացվող Մ.Չիգորինի ամենամյա հուշամրցաշարում: Մեր պատվիրակները հաղթանակ են տարել մեկնարկային երկու տուրերում եւ 2-ական միավորներով ընթանում են առաջատարների խմբում: Այսօր նախատեսված 3-րդ տուրում Զավեն Անդրիասյանը կմրցի առաջին կարգային Մաքսիմ Լիտվինովի հետ, իսկ Վահե Բաղդասարյանն ուժերը կչափի ՖԻԴԵ-ի վարպետ Դմիտրի Մելնիկովի հետ: Մեր շախմատիստները հանդես կգան սեւ խաղաքարերով: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 25 երկրների 373 շախմատիստ-շախմատիստուհի: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ինը տուրով: