Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմության միասնական շտաբը քննարկել է պայքարի ռազմավարությունը

Քաղաքականություն
nor

Հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում  տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը: Ժողովին ներկա էին նաև Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները: Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը: Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաև ի գիտություն ընդունեցին Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»