Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն մթագնեց «Ռեալի» լավագույն ռմբարկու Ռաուլին

Սպորտ
a1-ronaldo

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր անունն ընդմիշտ գրեց թագավորական ակումբի պատմագրքում: Իսպանիայի առաջնությունում այսօր կայացած «Ռեալ» - «Լեւնատե» խաղի 30-րդ րոպեին պորտուգալացի ֆուտբոլիստը կրկնապատկեց հաշիվը: Քրիշտիանու Ռոնալդուն խփեց թվով 324 գոլը «Ռեալի» կազմում եւ դարձավ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա մեկ գնդակով առաջ անցավ թիմի նախկին ռեկորդակիր Ռաուլից: Ուշագրավն այն է, որ «Ռեալի» ներկայիս 7 համարը նման արդյունքի հասել է 310 խաղերում, իսկ Ռաուլից դրա համար պահանջվել էր 741 հանդիպում: