Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը չկարողացավ օգնել Ռոբերտ Հովհաննիսյանին  

Սպորտ
SHAXMAT3

Մեր շախմատիստները հաջող հանդես եկան Մադրիդում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի այս տարվա չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իսպանացի գրոսմայստեր Օրելվիս Պերեսի հետ, վաստակեց 8 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Նա մեկ միավորով գերազանցեց իրեն հաջորդող երեք մրցակիցներին, այդ թվում իր հայրենակից Ռոբերտ Հովհաննիսյանին: Ի դեպ, եթե Կարեն Հ. Գրիգորյանը վերջին տուրում հաղթեր իր ախոյանին, ապա մեր երկրորդ շախմատիստը նույնպես մրցանակային տեղ կզբաղեցներ: Իսկ այս տարբերակով Ռոբերտ Հովհաննիսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 4-րդ տեղը եւ բավարավեց միայն 750 եվրո պարգեւավճարով: Կարեն Հ. Գրիգորյանը բացի գլխավոր մրցանակից ստացավ 1500 եվրո գումար: