Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» ջախջախեց «Բանանցին», իսկ «Փյունիկը» զիջեց «Արարատին»

Սպորտ
fan

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 10-րդ տուրի հերթական երկու հանդիպումները: Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթեց «Բանանցին», որը ներկայումս գլխավորում է իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն: Իսկ ահա ալաշկերտցիներին հետապնդող Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց միջին տեղեր զբաղեցնող «Արարատին»: Այդպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 21 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր քիչ ունի Գյումրիի «Շիրակը»: Ապա հաջորդում են «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը», որոնք իրենց ակտիվում ունեն 17-ական միավոր: Առաջնության 11-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 24-ին եւ 25-ին: Նախ «Արարատը» կընդունի «Բանանցին», ապա «Շիրակը»՝ «Փյունիկին»: Հաջորդ օրը կկայանան երկու հանդիպում՝ «Ուլիս» - «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» - «Միկա»: Սակայն մինչ այդ չորս թիմեր կանցկացնեն Հայաստանի 2016 թվականի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները: Տուրը ավարտվելուց հետո հաջորդ քառյակը կպատրաստվի գավաթային խաղերին: