Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Ռեալում» իսկական «պատերազմ» է սկսվել

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալում» իսկական «պատերազմ» է սկսվել ֆուտբոլիստների եւ թիմի բժիշկներից մեկի միջեւ: Ինչպես տեղեկացնում  է «Մարկա» թերթը, թիմի խաղացողներն այլեւս չեն վստահում եւ չեն ցանկանում համագործակցել բժշկական շտաբի ղեկավար Խեսուս Օլմոյի հետ: Թիմի ավագ Սերխիո Ռամոսը իր եւ խաղընկերների անունից արդեն խնդրանքով դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ գլխավոր բժշկին փոխելու համար: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ «Ռեալի» մարզչական նոր շտաբը լիովին վստահում է Խեսուս Օլմոյին, բացի այդ նրան թիմ է հրավիրել հենց ակումբի նախագահը: Ըստ որոշ աղբյուրների, «Ռեալի» ֆուտբոլիստներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ գլխավոր բժիշկն ակումբի ղեկավարներին մշտապես տեղեկություններ է տվել հանդերձարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: