Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը դուրս մնաց պայքարից

Սպորտ
sport-melkumjan

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանն ավարտեց ելույթները Ֆրանսիայում անցկացվող Corsican Circuit 2015 միջազգային մրցաշարում: Ինչպես նշել ենք, մեր շախմատիստը վստահ հաղթահարել էր ընտրական եւ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչ փուլերը: Քառորդ եզրափակիչում նա ուժերը չափեց Զոլտան Ալմաշիի հետ: Դասական երկու պարտիաներում շախմատիստները տարան մեկական հաղթանակ, իսկ ահա թայ-բրեյքն ավարտվեց հունգարացի գրոսմայստերի առավելությամբ՝ 2:1: Զոլտան Ալմաշիին այնքան էներգիա ծախսեց Հրանտ Մելքումյանի հետ մրցամարտում, որ կիսաեզրափակիչում չկարողացավ դիմադրել լատվիացի Իգոր Կովալենկոյին եւ պարտվեց 0:2 հաշվով: Մրցաշարի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք Իգոր Կովալենկո – Վլադիմիր Օնիշչուկ (Ուկրաինա) մրցամարտում: