A
A
Հենրիխ Մխիթարյանը չի ցանկացել մեկնել Բաքու
Հենրիխ Մխիթարյանը չի օգնի Դորտմունդի «Բորուսիային» Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Գաբալայի» հետ արտագնա խաղում:
«Մխիթարյանն անձամբ չի ցանկացել թռչել Բաքու», - «Բիլդ» թերթով այսօր հայտարարել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Հանց-Յոահիմ Վացկեն:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Մխիթարյանի դիրքում հանդես կգա կամ Հոֆմանը, կամ էլ Յանուզայը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Հենրիխ Մխիթարյանը մուտքի վիզայի հետ կապված խնդիր է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Գաբալա» - «Բորուսիա» խաղից առաջ: Այսօր մեր ֆուտբոլիստը մարզվել է թիմի հետ, իսկ վաղվանից նա կպարապի առանց թիմակիցների:
