A
A
Վահագն Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել
Գլազգոյում տեղի ունեցող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց երկրորդ մեդալը նվաճել: Օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ մտած Վահագն Դավթյանն ամենավերջինը մեկնարկեց, երբ մրցակիցներն արդեն ավարտել էին ելույթներն եւ հայտնի էին նրանց ցուցադրած արդյունքները: Ավաղ, մեր մարզիկը անվստահ կատարեց վարժությունը եւ 15,333 միավորով գրավեց 7-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն ամերիկացի Դոնել Վիտենբուրգից: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց հույն մարմնամարզիկ Էլեֆթերիոս Պետրունիասը, որը ցույց տվեց 15,800 արդյունք: Հիշեցնենք, որ մինչ այդ նժույգաթափեր վարժությունում մեր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը գրավել էր 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: