A
A
Ռազմամարզական խաղերի եզրափակիչ` Երեւանում
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 3-5-ը անցկացվելու է «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը: Մրցումներին կմասնակցեն ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում առաջին տեղերը գրաված դպրոցների թիմերը: Նշենք, որ անցած տարի թիմային հաշվարկով հաղթել էր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: