Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի հետաքրքրել «Բարսելոնային»

Սպորտ
sport-mxitaryan

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Արիեդո Բրայդան անցած շաբաթ ներկա է եղել Գերմանիայի առաջնության «Վերդեր» - «Բորուսիա» (Դորտմունդ) խաղին: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, կատալոնյան ակումբը ներկայումս հետաքրքրված է գերմանական թիմի 5 ֆուտբոլիստների ծառայություններով: Մասնավորապես, «Բարսելոնան» առաջիկա ձմռանը ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Կատալոնիա տեղափոխվելու մյուս թեկնածուներն են պաշտպան Հումելսը, կիսապաշտպաններ Ռոյսը, Գյունդոկանը եւ Վեյգլը: Հիշեցնենք, որ «Բորուսիայում» է հանդես գալիս նաեւ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում ծառայություններով առայժմ հետաքրքրվել են անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Յուվենթուսը», իսկ ահա իսպանական ակումբներն առայժմ անտարբեր են նրա հանդեպ: Ի դեպ, «Վերդեր» - «Բորուսիա» խաղում Հենրիխ Մխիթարյանն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, ինչը կարող է փոխել բարսելոնացիների կարծիքը մեր ֆուտբոլիստի մասին: