Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը կպայքարի 2000 եվրոյի համար

Սպորտ
sport-chess

Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը կմասնակցի Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, հունգարացի Չաբա Բալոգը, պարագվայցի Ակսել Բախմանը, կատալոնցիներ Իպոլիտո Ասիսը եւ Մարկ Նարցիսոն: Մրցաշարը կանցկացվի դասական շախմատի կանոններով, մեկ շրջանով: Հաղթողը կպարգեւատրվի հատուկ գավաթով եւ 2000 եվրոյով: Երկրորդ տեղը կստանա 1500 եվրո պագեւավճար, երրորդը՝ 1100: Ի դեպ, Կարեն Հ. Գրիգորյանը երկրպագում է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին, որը Կատալոնիայի գլխավոր թիմի՝ «Բարսելոնայի», ամենաոխերիմ մրցակիցն է: