Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւիլյայի» երկրպագուները ցանկացել են վրեժխնդիր լինել

Սպորտ
sport-liga

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին հանդիպումները: Ավաղ, այդ խաղերից առաջ կրկին անցանկալի միջադեպեր են արձանագրվել կապված ֆուտբոլասերների հետ: Մասնավորապես, Իսպանիայում «Սեւիլյայի» ծայրահեղական երկրպագուները տեղի բարերից մեկում հարձակվել են «Մանչեսթեր Սիթիի» նվիրյալների վրա: Սեւիլյայի ոստիկանները շատ արագ են արձագանքել եւ կարճ ժամանակում դադարեցրել են ծեծկռտուքը: Բարեբախտաբար տուժածներ եւ վիրավորներ չկան: Ըստ տեղի լրատվամիջոցների, «Սեւիլյայի» երկրպագուները ցանկացել են վրեժխնդիր լինել երկու շաբաթ առաջ Մանչեսթերում սպանված իսպանացի ֆուտբոլասերի համար: Պորտուգալիայի «Պորտոյի» երկրպագուները Ստամբուլ մեկնելիս անկարգություններ են հրարել ինքնաթիռում: Արդյունքում, օդանավը շտապ կարգով վայրէջք է կատարել Հռոմում, որտեղ ոստիկանները ձերբակալել են պորտուգալացի չորս ֆանատներին, որոնք մեկնելիս են եղել Իսրայել, «Մաքաբի» - «Պորտո» խաղին: Իսկ ահա ֆրանսիական «Սենտ Էտյենի» ղեկավարությունն Եվրոպայի լիգայի «Դնեպրի» հետ խաղից առաջ փակել է հյուրերի տրիբունան եւ արգելել է տոմսեր վաճառել ուկրաինացի ֆուտբոլասերներին: