Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները բերման են ենթարկել Քարիմ Բենզեմային

Սպորտ
sport-benzema

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այսօր առավոտյան բերման է ենթարկվել Փարիզի ոստիկանության կողմից: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Ֆրանսիայի հավաքականի անդամը կասկածվում է  «Լիոնի» ֆուտբոլիստ Մատյե Վալբուենայից գումար շորթելու մեջ: Այս տարվա հոկտեմբերին տեղի ոստիկանությունը ձերբակալել էր չորս հոգու, որոնք մեղադրվում են Ֆրանսիայի հավաքականի խաղացողից 150 հազար եվրո շորթելու մեջ: Նրանցից մեկը եղել է անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն: Այսօր իրավապահներն այդ գործի կապակցությամբ հարցաքննության են կանչել արդեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: