Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի 5-ին շփման գծում դիտարկում է իրականացվելու. Անջեյ Կասպշիկը՝ ԼՂՀ ՊՆ -ում

Քաղաքականություն
MnacakanyanKaspshik

Նոյեմբերի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակին և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մտքեր են փոխանակվել վաղը շփման գծում իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն