Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնդակի նման էստեղից-էնտեղ են տշում». տների փոխհատուցումն են պահանջում

Կարևոր լուրեր Հասարակություն
photo2015-11-05-13h53m11s301

Այսօր կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նախկին Լալայանց 29 (այժմ՝Հյուսիսային պողոտա) եւ Եկմալյան 4-16 հասցեի բնակիչները, ովքեր պահանջում են արժանի փոխհատուցում: «2004 թվականին մեր տները քանդեցին, չնչին գումարով մեզ դուրս շպրտեցին, ոչ ոքի բնակարանով չապահովեցին»,-դժգոհեց նախկին Լալայանց փողոցի բնակիչ Գոհար Սաթրյանը: Նրա խոսքով՝ իրեն 200-240 դոլար են տվել քառակուսի մետրի դիմաց, սակայն այդ գումարով նա չի ցանկացել ծայրամասում բնակարան գնել. «Մեր տները պապական ժառանգություն են եղել՝ 150 տարվա: Կենտրոնում իմ պապական տունը թողած, ես գնայի՝ 9-րդ մասիվու՞մ տուն գնեի,  ինչի՞ համար:  Երբ հարցրեցի՝ ինչի եք այդքան քիչ գումար տալիս, ինձ ասացին, թե իմ տան տեղը օբյեկտ է լինելու, բայց էլիտար շենք կառուցեցին»,-ասաց քաղաքացին: Եկմալյան 4-16 հասցեի բնակիչ Անահիտ Պողոսյանն էլ արդեն ութ տարի է պայքարում իր բնակարանի համար: «Աղջիկս 75 հազար դոլար վճարեց, որ բնակարան ստանա, վերադառնա հայրենիք, իր ընտանիքով ապրի: Ոչ բնակարան է ստացել, ոչ մուծած գումարն են վերադարձնում, ոչ էլ նույնիսկ տան վարձի գումար են տալիս, որպեսզի գոյատեւենք»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր զանգահարել են ֆինանսների նախարարին եւ խնդրել ընդունել իրենց, սակայն վերջինս ասել է, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետարան: «Քաղաքապետարանից էլ ասում են՝ գնացեք ֆինանսների նախարարություն: Գնդակի նման էստեղից-էնտեղ են տշում: Հինգ զոհ ունենք արդեն այս ներվային վիճակից»,-նշեց կինը: Եկմալյան 4-16 հասցեի հողակտորը դրված է աճուրդի: Կառավարությունից բնակիչներին ասել են՝ «երբ հողակտորը վաճառվեց, այն ժամանակ էլ ձեր հարցը կլուծվի»: