Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում փոխանցումներ կատարել հիմնադրամին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nor-hayastan

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում փոխանցումներ կատարել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրամին Սիրելի՛ հայրենակիցներ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն ունի քարոզչական հիմնադրամ: Հիմնադրամը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ այլ օրենքներով սահմանված կարգով ստեղծվել է «Ժառանգություն» կուսակցության անունով: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում աջակցել «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի «Նոր Հայաստան»-ի խոսքը ժողովրդին հասցնելու նպատակով վճարել եթերաժամերի համար, դահլիճներ վարձակալել և տպագրել ու տարածել թռուցիկներ և այլ քարոզչական նյութեր: Համոզված եղեք, որ «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին ցուցաբերած ձեր աջակցությունն ուղիղ ներդրում է ոչ միայն դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվող մեր հայրենակիցների հաղթանակի մեջ, այլև մեր երազած Նոր Հայաստանի հիմքում: ՀՀ Կենտրոնական բանկում բացված Հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1003005000049: Եվրոյով, ԱՄՆ դոլարով և Ռուսական ռուբլով փոխանցումների ժամանակ խնդրում ենք կիրառել հետևյալ բանկային տվյալները. c