Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն կապահովի 45 հազար ռուսաստանցու դուրսբերումը Եգիպտոսից

Քաղաքականություն
25f4a2e69d35abe998c96bed9a8a13ea

Երեկվանից Ռուսաստանը դադարեցրել է օդային կապը Եգիպտոսի հետ, մինչև որ պարզվեն մեկ շաբաթ առաջ Սինայան թերակղզում Շարմ Էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ օդանավի կործանման պատճառերը։ Եգիպտոսում հանգստանալու համար կանխավճար մուծած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները. Եգիպտոսի հյուրանոցներն առանց այն էլ դեռ դուրս չեն եկել 2011-ի պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամից։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Այս պահին  քննարկվում է միայն նրանց ճանապարհորդությունը հետաձգելու հարցը։ Հուրգադայում եւ Շարմ էլ Շեյխում այս պահին հանգստանում է 45 հազար ռուսաստանցի. մինչ օդային ճանապարհը փակելը, Պուտինը խոստացել է ապահովել այդ զբոսաշրջիկների վերադարձը հայրենիք։ Հայտնում է BBC-ն։