Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արեք, ինչ ուզում եք». Գասպարին չի ներկայանում նիստերին. Առավոտ

Հասարակություն
Gaspari

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր.քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու դեմ հարուցված քրեական գործի քննությունն էր: Պարոն Գասպարին հրաժարվել է մասնակցել դատական նիստերին և դատարանին զգուշացրել է համապատասխան գրությամբ: Նա նաեւ թույլ չի տալիս իր փաստաբաններին ներկայանալ դատարան: «Ձեր կանչով չներկայանալու հետևանքների մասին ինձ հայտնի են ձեր բարձրագույն ղեկավարության հնարավորությունները, որ դուք ունեք հարկադրանքի կիրառման տարբեր գործիքներ, կարգադրիչներ, ոստիկաններ, դատախազներ, ԴԱՀԿ և ի վերջո քրեական խմբավորումներ ձեր հասարակական կարգը պարտադրելու համար: Արեք, ինչ ուզում եք»,- դատարանին զգուշացրել է Վարդգես Գասպարին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջին դատական նիստին դատարանում հայտարարել էր, որ որպես բողոք դատավորի բացահայտ անօրինական գործողությունների և կամայականությունների դատարան այլեւս չի գնա. «Ես ասել եմ, որ, մասնավորապես ոստիկան Սոնա Մելիքյանի՝ դատարանում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցելու մեր միջնորդությունը առանց պատճառաբանության մերժելու կապակցությամբ, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, և շարունակելու եմ ընդդիմանալ ձեր դատական համակարգի ապօրինություններին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով