A
A
«Այո-ոչ»-ի հանդիպմանը եկել են բուժհիմնարկներից ու դպրոցներից
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Այո-ոչ»-ի հանդիպումից դժգոհ բնակիչներն ասում են, որ գյուղացիները պատշաճ կարգով չեն տեղեկացվել հանդիպման մասին։ «Բերել են դպրոցների աշխատողներին ու բուժաշխատողներին, մի մասն աշխատանքի է, շատերն էլ չգիտեն, որ հանդիպում կա, թե չէ կգային ու բողոքները կներկայացնեին»,- «Ա1+»-ին ասել են բնակիչները, որոնք խուսափել են տեսախցիկից։